ԱԱրսեն Մկրտչյան

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

 

Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով:

 

Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կարլսենը վաստակել է 16 միավոր։

 

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում