ՎՎարդուհի Հարությունյան

Երկու երկրների համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ. Զախարովան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գործակցության մասին

Երկու երկրների համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ. Զախարովան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գործակցության մասին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե մինչև 2025 թ. Ադրբեջանի բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈՒ չափանիշներին, և Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը պետք է միասին կատարեն երկու երկրի առջև ծառացած ընդհանուր խնդիրներն ու նպատակները:

«Ցանկացած երկիր սուվերեն իրավունք ունի ռազմական և ռազմատեխնիկական գործակցություն զարգացնել մյուս երկրների հետ: Դրան զուգահեռ մենք տարածաշրջանի գործընկերներին պարբերաբար հիշեցնում ենք, որ նման գործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Անդրկովկասում ուժերի հավասարակշռությունը: Նշված թեզը վերաբերում է այս իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում