Մարտի 5-ից՝ երկուշաբթիից հինգշաբթի, Առաջին ալիքի եթերում կլինի նոր՝ «Կեսգիշերնանց» հաղորդաշարը: Հաղորդավարներ Արթուր Բախտամյանը և Թինա Խաչատրյանը կփորձեն բացահայտել իրենց հյուրերի ամենավառ հիշողությունները, ձեռքբերումներն ու ձախողումները:
Սիրելի հեռուստադիտողներ, դուք ևս հնարավորություն ունեք ուղղելու ձեզ հետաքրքրող հարցերը հաղորդման հյուրերին՝ հաղորդագրություն ուղարկելով մեր պաշտոնական էջին:
«Կեսգիշերնանց» հաղորդման առաջին թողարկման հյուրն Աշոտ Մանուչարյանն է: Հաղորդումը կարող եք դիտել մարտի 5-ին` կեսգիշերնանց՝ ժամը 01։20-ին, Առաջին ալիքով:
| Ամիս, ամսաթիվ | Հյուր |
| Մարտի 5 | Աշոտ Մանուչարյան |
| Մարտի 6 | Հովիկ Մուսայելյան |
| Մարտի 7 | Արթուր Սահակյան |
| Մարտի 8 | Սամվել Թադևոսյան |
| Մարտի 13 | Արտակ Հերիքյան |










