ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը Գրիգոր Մինասյանի հետ հանդիպմանը շեշտել է դատաիրավական բարեփոխումներին աջակցելու իր պատրաստակամությունը

Վահագն Խաչատուրյանը Գրիգոր Մինասյանի հետ հանդիպմանը շեշտել է դատաիրավական բարեփոխումներին աջակցելու իր պատրաստակամությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:



Գրիգոր Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հանրապետության նախագահի հետ հանդիպումների կարևորությունը, որոնք գործադիրի ներկայացուցիչներին և, մասնավորապես, արդարադատության նախարարի համար հնարավորություն են ստեղծում նախագահին ներկայացնել իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումները՝ նկատի ունենալով նաև այն, որ հանրապետության նախագահը Սահմանադրության երաշխավորն է:

Հանդիպման ընթացքում նորանշանակ նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացիկ վիճակն ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մանրամասները:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել և նպաստել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու հանդիպումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում