ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երկրում մոտ 9 միլիոն մարդ չունի էլեկտրաէներգիա

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երկրում մոտ 9 միլիոն մարդ չունի էլեկտրաէներգիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է երկրում ռազմական գործողությունների ընթացքին: Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Խերսոնում և Դոնբասում է:

Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական բանակն իր ուժերը կենտրոնացրել է Բախմուտի ուղղությամբ, սակայն քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը ձախողվում են: Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ երկրում մոտ 9 միլիոն մարդ չունի էլեկտրաէներգիա, սակայն էներգահամակարգն աստիճանաբար վերականգնվում է:

«Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունից էլ տեղեկացրել են, որ չնայած էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներն աստիճանաբար վերացվում են՝ առկա հզորությունը բավարար չէ երկրի բոլոր բնակիչների կարիքները հոգալու համար։

Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ ռուսական հարվածների հետևանքով երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 50 %-ը ոչնչացվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում