ՎՎարդուհի Հարությունյան

Բայրամովի հետ քննարկել ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը. Բորել

Բայրամովի հետ քննարկել ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

«Կառուցողական հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը, Եվրամիության դիտորդական առաքելության ավարտից հետո տարածաշրջանում կայունության և ԵՄ ներկայության պահպանման կարևորությունը»,- գրել է Բորելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում