ՄՄարիամ Մխիթարյան

ԵԽ փոխնախագահ Եվա Քայլին շարունակում է մնալ կալանքի տակ

ԵԽ փոխնախագահ Եվա Քայլին շարունակում է մնալ կալանքի տակ

Բրյուսելի դատարանը մեկ ամսով երկարացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Քայլիի նախնական կալանքի ժամկետը՝ մերժելով փաստաբանների՝ էլեկտրոնային ապարանջանը որպես խափանման միջոց օգտագործելու միջնորդությունը։

Ըստ դատախազության՝ որոշումը կարող է բողոքարկվել 24 ժամվա ընթացքում։ Քայլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը չի նախատեսում վերաքննիչ բողոք ներկայացնել, գրում է Reuters-ը։

Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահին, որը դեկտեմբերի 13-ին հեռացվեց պաշտոնից, կասկածում են Կատարի հետ կոռուպցիոն կապերի համար։ Բացի Քայլիից, ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ «հանցավոր կազմակերպությանն անդամակցելու», «փողերի լվացման» և «կոռուպցիայի» հոդվածներով։

Ընդհանուր առմամբ, խուզարկությունների ժամանակ բելգիացի քննիչներն առգրավել են 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար։

Լրատվական գործակալությունները, վկայակոչելով դատական ​​աղբյուրները, հայտնում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորի բնակարանում հայտնաբերվել են 150 հազար եվրո թղթադրամներով պայուսակներ։ Եվա Քայլիի պաշտպանական կողմի համաձայն՝ քաղաքական գործիչը չի իմացել դրանց գոյության մասին։

48 ժամով ձերբակալվել է նաև կասկածյալի հայրը, որի մոտ Բրյուսելում հայտնաբերվել է ճամպրուկ՝ լի 750 հազար եվրո թղթադրամներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում