ՄՄարիամ Մխիթարյան

Ջեյք Սալիվանը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ջեյք Սալիվանը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

«Կողմերն առաջընթաց են գրանցել սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում կայացած համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող խաղաղ բանակցություններում: Բոլորը հաստատել են իրենց հանձնառությունը բանակցություններին, որոնց նպատակն է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը։ Պարոն Սալիվանը հորդորել է երկու կողմին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում կծառայեն որպես բարիդրացիական հարաբերությունների հիմք։

Պարոն Սալիվանը նշել է մեր մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտների և այս իրավիճակում աճող մարդասիրական հետևանքների վերաբերյալ ու կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում