ՎՎարդուհի Հարությունյան

Այդպես ճիշտ են համարում փորձագետները. Զախարովան՝ Ղարաբաղում հանքավայրեր այցելությունների չափանիշների սահմանման վերաբերյալ

Այդպես ճիշտ են համարում փորձագետները. Զախարովան՝ Ղարաբաղում հանքավայրեր այցելությունների չափանիշների սահմանման վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ «Վերելք» գործակալությունն անդրադարձավ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի հայտարարությանը տարածաշրջանում հանքավայրեր այցելություններ կազմակերպելու չափանիշների հստակեցման վերաբերյալ:

«Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ սահմանված պարտավորության կոպիտ խախտումը դադարեցնելու համար ինչո՞ւ պետք է դրան ավելանան նորերը»,- հետաքրքրվեց լրագրողը:

«Որովհետև այդպես ճիշտ են համարում փորձագետները: Ես հավելելու ոչինչ չունեմ»,- նշեց Զախարովան:

Նրա խոսքով՝ դա քաղաքական հարց չէ, այլ փորձագետների աշխատանքի հետ կապված հարց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում