ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու. CNN

Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու. CNN

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն, հայտնում է CNN-ը և նշում, որ դա Ուկրաինայի ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է մարտական գործողությունների մեկնարկից ի վեր։ Զելենսկին մտադիր է ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում։ Սակայն Ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին չի հաստատել նախագահի հնարավոր այցը Կապիտոլիում, ասելով, որ նման տեղեկություն չունի։

Զելենսկու ժամանումը մեկնաբանել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նշել է, որ տեղեկություն չունի Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայան Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին։

Ըստ աղբյուրի՝ Զելենսկին նախատեսում է հանդիպել նաև իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները կքննարկեն Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է զենիթահրթիռային Patriot համակարգերը: Նշվում է, որ լրացուցիչ օգնության ծավալը կկազմի 1,8 մլրդ դոլար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում