ՎՎարդուհի Հարությունյան

Հորդանանում մեկնարկել է Համագործակցության և գործընկերության հարցերով Բաղդադի խորհրդաժողովի երկրորդ նիստը

Հորդանանում մեկնարկել է Համագործակցության և գործընկերության հարցերով Բաղդադի խորհրդաժողովի երկրորդ նիստը

Հորդանանում Փարիզի գլխավորությամբ մեկնարկել է Համագործակցության և գործընկերության հարցերով Բաղդադի խորհրդաժողովի երկրորդ նիստը, որին մասնակցում են Իրաքի, Թուրքիայի, Հորդանանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի, Բահրեյնի, Օմանի և ԵՄ ու ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գագաթնաժողովի նպատակն է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի պետությունների միջև, ինչպես նաև խթանել տնտեսական և ներդրումային գործընկերությունն Իրաքի և նրա հարևանների միջև: Նիստի օրակարգում նաև աշխարհում պարենային և էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր են։ Բացման ուղերձով է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կոչ արել աջակցել Իրաքին պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանդիպումը։ Իրանական կողմի տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի ակտիվացման և պատժամիջոցների չեղարկման հարցով բանակցային գործընթացը, ինչպես նաև հստակեցնել արևմտյան որոշ պաշտոնյաների դիրքորոշումը Իրանում վերջին զարգացումների վերաբերյալ։

Հանդիպումն ամփոփել է նաև Ժոզեպ Բորելը, նշել՝ Իրան-ԵՄ հարաբերությունների վատթարացման ֆոնին շատ կարևոր քննարկումներ են անցկացրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում