ԼԼիլիթ Ասատրյան

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ Վահե Հովհաննիսյանը կնշանակվի ֆինանսների նախարարի պաշտոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում