ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահ Բայդենը մտադիր չէ այցելել Կիև՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով. Politico

ԱՄՆ նախագահ Բայդենը մտադիր չէ այցելել Կիև՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով. Politico

Սպիտակ տան պաշտոնյաների անանուն աղբյուրների համաձայն՝ այս պահին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ այցելել Ուկրաինա և երկրի մայրաքաղաք Կիև՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով։

«Ներկայումս պլաններ չկան, որ Բայդենն այցելի Կիև, հիմնականում անվտանգության ռիսկերի պատճառով»,- գրում է Politico թերթը:

Պարբերականը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Բայդենը վստահեցրել էր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն, որ Վաշինգտոնի առաջնահերթությունն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումն է։ ԱՄՆ նախագահը նաև ողջունել էր Ուկրաինայի ղեկավարի պատրաստակամությունը պայքարել «արդար աշխարհի» համար՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում