ԼԼիլիթ Ասատրյան

Արգենտինան դարձավ 2022 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

Արգենտինան դարձավ 2022 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

FIFA-ի 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղի արդյունքում 4:3 հաշվով հաղթեց Արգենտինան։

Նշենք, որ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտել է Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցել է արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկել Լյորիսի դարպասը։

Ապա 36-րդ րոպեին Դի Մարիան խփել է իր թիմի երկրորդ գոլը։

Կիլիան Մբապպեն 2 րոպեի ընթացքում 2 գոլ է խփել, և հաշիվը հավասարվել է:

 
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
 
Խաղի 109-րդ րոպեին Լիոնել Մեսսին մոտ տարածությունից կրկին գրավել է դարպասը։
 
Հանդիպման 118-րդ րոպեին նշանակվել է 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցել է Կիլիան Մբապպեն ու այն կրկին ուղարկել դարպաս՝ դարձնելով հաշիվը 3:3։
 
Հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարով։ Ավելի դիպուկ են գտնվել արգենտինացիները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում