ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ գործակցությունը կարող է նորից իրատեսական դառնալ. Շոլց

Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ գործակցությունը կարող է նորից իրատեսական դառնալ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած կարծիքների լուրջ տարաձայնություններին, պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի:

Շոլցը համոզմունք է հայտնել, որ չխոսելու դեպքում Ուկրաինայում ճգնաժամի վերացումն ավելի քիչ հավանական կդառնա: Նա խուսափել է ուղիղ պատասխան տալ լրագրողի հարցին, թե արդյոք մտադի՞ր է հաջորդ տարի մեկնել Ռուսաստան և բանակցել հակամարտության ավարտի շուրջ:

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ «երկարաժամկետ հեռանկարում» հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ գործակցությունը կարող է նորից իրատեսական դառնալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում