ՄՄարիամ Մխիթարյան

ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ընդհատմամբ, որը զգալի դժվարություններ է ստեղծում բնակչության համար»,- համատեղ հայտարարության մեջ հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի և Հայաստանի մոնիթորինգի չորս համազեկուցողները:

«Միջանցքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասել են Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերն (Միացյալ Թագավորություն) ու Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենն (Ֆինլանդիա) ու Բորիանա Աբերգը (Շվեդիա):

«Ներկա իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը քննարկել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ»,- ասել են զեկուցողները և հավելել.

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ ամբողջ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակել են համազեկուցողները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում