ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ գագաթնաժողովում հաստատվել է Խորվաթիայի միացումը Շենգենյան գոտուն

ԵՄ գագաթնաժողովում հաստատվել է Խորվաթիայի միացումը Շենգենյան գոտուն

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Խորվաթիայի՝ Շենգենյան գոտի մտնելուն և հույս են հայտնել, որ Բուլղարիան ու Ռումինիան կկարողանան դա անել 2023 թվականին։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հայտնում է ТАСС-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրահանձնաժողովն ամեն ինչ կանի, որպեսզի Բուլղարիան ու Ռումինիան հնարավորինս շուտ միանան Շենգենին։

Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում հավանություն էր տրվել Խորվաթիայի միացմանը Շենգենյան գոտուն, մինչդեռ Ռումինիայի և Բուլղարիայի դիմումները մերժվել էին Ավստրիայի և Նիդերլանդների դեմ քվեարկությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում