ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն հիշեցրել է Ռուսաստանի կողմից բելառուսական մի շարք ապրանքների մատակարարման արգելքի մասին

Լուկաշենկոն հիշեցրել է Ռուսաստանի կողմից բելառուսական մի շարք ապրանքների մատակարարման արգելքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բելառուս կատարելիք այցի նախօրեին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս-բելառուսական հարաբերություններին նվիրված հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է բելառուսական «մոտ հիսուն» ձեռնարկությունների ապրանքների մատակարարման արգելքը, ինչը հակասում է երկու երկրի հարաբերությունների գաղափարախոսությանը։

Լուկաշենկոն ընդգծել է Ռուսաստանի հետ արտահանումն ու ներմուծումը համակարգելու կարևորությունը՝ ի պատասխան Արևմուտքի կողմից աճող պատժամիջոցների ճնշմանը։

«Ռուսական կողմի ձեռնարկած միջոցները ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտեն Ռուսաստանի տարածքով բելառուսական ապրանքների տարանցմանը երրորդ երկրներ: Նաև չպետք է պահանջներ լինեն բելառուսական ապրանքներն ու ծառայությունները ռուսական շուկա արտահանելիս»,- ընդգծել է նա։

Բելառուսի նախագահը  նախատեսել է նախագահ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը քննարկել նաև 2023 թվականին ռուսական գազի գների սահմանման և գազի միասնական շուկայի ձևավորման ու գործունեության սկզբունքները, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Բանակցություններում բելառուսական կողմի դիրքորոշումը հայտնի է՝ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովում՝ առանց բացառությունների և սահմանափակումների, գնագոյացման բաց ու թափանցիկ մոտեցումներ։ Հարցն այն չէ, թե ինչ գներ ունենք, հարցն այն է, որ եթե մենք արդեն խոր համագործակցության ենք գնացել Ռուսաստանի հետ, մեր ամենասերտ ինտեգրման դեպքում գործարար սուբյեկտները պետք է ունենան հավասար հնարավորություններ»,- ասել է Լուկաշենկոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում