ԱԱրսեն Մկրտչյան

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին արդյունավետ համագործակցության համար

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին արդյունավետ համագործակցության համար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և նախաձեռնված ծրագրերի համար:

 

Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված կառուցվածքային բարեփոխումները՝ ընդգծելով, որ դեսպանատան աջակցությամբ և փորձագետների ներգրավմամբ Երևանն այսօր ունի կայացած ինստիտուտ, որն օրինակելի է ՀՀ մյուս համայնքների համար:
 
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական և դեսպանատունը կշարունակի աջակցել համայնքին՝ տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացման հարցում: Դեսպանը ևս կարևորել է մնայուն նախագծերի կյանքի կոչումը և նշել, որ միայն այդ կերպ է հնարավոր դառնում լուծումներ տալ համակարգային խնդիրներին:

 

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաջողություն է մաղթել Լին Թրեյսիին՝ հետագա աշխատանքում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում