ԱԱրսեն Մկրտչյան

Գրետա Վարդանյանը՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն

Գրետա Վարդանյանը՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն

Դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 243 մարզիկ, 40 երկրներից: Հայաստանը ներկայացնում է գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:

Այսօր  Գրետա Վարդանյանի հաջողությամբ կատարեց 3 մոտեցում՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողեր, նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Հայ մարզուհին ոսկե մեդալ  նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:

«Սա աննախադեպ հաջողություն է: Շնորհավորում ենք մեր մարզուհուն՝ Գրետային, որի մեծ սպորտ վերադարձը մեկնարկել է հաղթարշավով: Դեպի Փարիզ 2024 պարալիմպիկ խաղեր դժվար ճանապարհ կա անցնելու և մեր մարզուհուն հաջողություն ենք մաղթում»,- ասված է պարալիմպիկ կոմիտեի հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում