ՎՎարդուհի Հարությունյան

Կոսովոն ԵՄ խորհրդում նախագահող Չեխիային է փոխանցել միությանն անդամակցության դիմումը

Կոսովոն ԵՄ խորհրդում նախագահող Չեխիային է փոխանցել միությանն անդամակցության դիմումը

Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածության ֆոնին Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ԵՄ խորհրդում նախագահող Չեխիային է փոխանցել միությանն անդամակցության դիմումը՝ հայտնել է Reuters գործակալությունը։

ԵՄ 27 երկրից 5-ը` Իսպանիան, Ռումինիան, Սլովակիան, Հունաստանը և Կիպրոսը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, ինչը դժվարացնում է ԵՄ-ին Կոսովոյի միանալու գործընթացը: Խնդիրը կարող է լուծվել, եթե Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը:

Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բելգրադը և Պրիշտինան կարող են հարթել դեպի ԵՄ ճանապարհը Կոսովոյում իրավիճակի կայունացման միջոցով։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ ԵՄ-ին միանալու Կոսովոյի դիմումը խախտում է ոչ միայն Վաշինգտոնյան համաձայնագրերը, այլև եվրոպական օրենսդրությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում