ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակումը

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակումը

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and կոստյում նկարն է
 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and կոստյում նկարն է
 

Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը և մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ։

 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and ծաղիկ նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում