ՎՎարդուհի Հարությունյան

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. վարչապետ

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, քանի որ, ըստ հայտարարության 6-րդ կետի, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- գրել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում