ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները. Զախարովան՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները. Զախարովան՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. դա պայմանավորված է հանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում»,- ասել է դիվանագետը:

Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ստիպված է անդրադառնալ ռուս խաղաղապահների նկատմամբ «մերկապարանոց մեղադրանքներին և սադրիչ գործողություններին»:

«Որտեղից էլ որ դրանք հնչեն, մենք համարում ենք դրանք անթույլատրելի և անարդյունավետ: Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում