ԼԼիլիթ Ասատրյան

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

«Եվրամիությունը մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ։ Բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:

Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ:

Թվիթերում էլ Ստանոն գրել է՝ նաև մտահոգ են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման մասին տեղեկությունների կապակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում