ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է տրամադրված Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես միշտ ասում եմ, որ նման գործողության վայրն ու ամսաթիվը չեն նշվում։ Միևնույն ժամանակ, դրա նպատակները հայտնի են՝ ելնելով Սոչիի հուշագրից, որի շուրջ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես հեռախոսազրույցի ժամանակ կրկին հիշեցրել եմ նրան այդ մասին»,- ասել է Էրդողանը, հավելել, որ խնդրել է Ռուսաստանի աջակցությունը՝ հնարավոր համատեղ որոշումների ընդունման և իրականացման հարցում:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկրի հարավային սահմաններից ահաբեկչական սպառնալիք է գալիս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում