ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ խորհուրդը կարծիք է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինային պետք է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալ

ԵՄ խորհուրդը կարծիք է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինային պետք է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալ

Եվրամիության խորհուրդը Բրյուսելում կայացած նիստում կարծիք է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինային պետք է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալ: Վերջնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ պետությունների ղեկավարները՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Բրյուսելում ընթացող ԵՄ խորհրդի նիստի հիմնական թեման ԵՄ ընդլայնման խնդիրների քննարկումն էր և դեկտեմբերի 15-16-ը ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը:

Եվրահանձնաժողովը հոկտեմբերին ԵՄ խորհրդին առաջարկել էր Բոսնիա և Հերցեգովինային տալ Եվրամիության կազմի մեջ մտնելու թեկնածու երկրի կարգավիճակ և թվարկել էր այն քայլերը, որոնք պետք է կատարեր երկիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում