ՎՎարդուհի Հարությունյան

Վոլոդինը Թուրքիայում հանդիպել է նախագահ Էրդողանի և Ազգային ժողովի նախագահ Շենթոփի հետ

Վոլոդինը Թուրքիայում հանդիպել է նախագահ Էրդողանի և Ազգային ժողովի նախագահ Շենթոփի հետ

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, նրան ընդունել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Վոլոդինը բանակցություններ է վարել նաև Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Վոլոդինը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են մեծապես Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի շնորհիվ։

Խորհրդարանականներն ընդգծել են, որ Մոսկվայի և Անկարայի գործակցությունն աննախադեպ տեմպերով զարգանում է հատկապես արտաքին առևտրի ոլորտում: Կողմերը շեշտել են նաև իրենց երկրներում ռուսերենի և թուրքերենի ուսումնասիրությունը խորացնելու կարևորությունը։

Այցի ընթացքում ռուս պաշտոնյան այցելել է Անիտքաբիրի հուշահամալիր, գրառում կատարել Աթաթուրքի թանգարանի պատվավոր հյուրերի գրքում: ՌԴ Պետդումայի նախագահը, մասնավորապես, գրել է՝ «Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը շատ բան է արել Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։ Այսօր մեզ համար կարևոր է շարունակել գործակցությունը՝ ազգային շահերի, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիման վրա»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում