ՎՎարդուհի Հարությունյան

Յոթի խմբի երկրները պայմանավորվել են վերականգնել և պաշտպանել Ուկրաինայի ենթակառուցվածքները

Յոթի խմբի երկրները պայմանավորվել են վերականգնել և պաշտպանել Ուկրաինայի ենթակառուցվածքները

Յոթի խմբի երկրները պայմանավորվել են վերականգնել և պաշտպանել Ուկրաինայի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները, օգնել երկրին հաղթահարելու ձմեռը՝ ասված է G7-ի ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան մտադիր են ֆինանսական աջակցության համակարգման հարթակ ստեղծել՝ պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար: Յոթնյակի երկրները մտադիր են շարունակել Կիևին ռազմական աջակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։

Հայտարարության համաձայն՝ G7-ը ողջունում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերը:

Ձևաչափի անդամ երկրները «խստորեն դատապարտել են ռուսական ուժերի կողմից ատոմակայանի ռազմականացումը»: Նրանք նշել են, որ հավատարիմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը, կշարունակեն տնտեսական ճնշում գործադրել Մոսկվայի և այն երկրների վրա, որոնք փորձում են շրջանցել սահմանափակումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում