Հայտնի են «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները

Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի և հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետևյալ մասնակիցները՝

1. Մհեր Արմենիա

2. Ռոբերտ Քոլոյան

3. Գևորգ Հարությունյան

4. Լուսինե Մարդանյան

5. «Նեմրա»

Քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։ Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը սպասարկող և վերահսկող օպերատորրը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են և վերածվել միավորների։ 

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22:15-ին, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ շոուն», Սուրեն Պողոսյանը, «Ալտերնատիվ» խումբը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում