ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը կոչ է արել շարունակել փոխգործակցությունը հանուն անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի

Բորելը կոչ է արել շարունակել փոխգործակցությունը հանուն անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի

Պատերազմը վերադարձել է Եվրոպա: Այսօր մենք նայում ենք բոլորովին այլ Արևելյան հարևանության: Մենք լսել ենք ԵՄ-ի ավելի մեծ ներկայության և ինտեգրման, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ գործընկերների մարտահրավերներին և տարբերակված կարիքներին ադապտացնելու կոչեր: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Արևելյան գործընկերության ամենամյա նախարարական հանդիպմանը ես առաջարկում եմ շարունակել Արևելյան գործընկերության մեր քաղաքականությունն ընդլայնման գործընթացին զուգահեռ՝ որպես տարածաշրջանային համագործակցության միջոց։ Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում և շարունակենք փոխգործակցությունը հանուն անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում