Տիգրան Դանիելյանն արժանացել է BBC-ի լրագրողական մրցանակի

Տիգրան Դանիելյանն արժանացել է BBC-ի լրագրողական մրցանակի

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Բարդ երկուշաբթի» ծրագրի հեղինակ-հաղորդավար, լրագրող Տիգրան Դանիելյանն արժանացել է Եվրամիության Արեւելյան գործընկերության եւ BBC-ի համատեղ «Մեդիահարեւանություն» ծրագրի հեռուստատեսության ոլորտի մրցանակին:  

«Մեդիահարեւանություն» ծրագիրը մեկնարկել է դեռեւս երեք տարի առաջ: Դրա շրջանակներում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, իրականացվել վերապատրաստման դասընթացներ, մասնակից լրագրողները ներկայացրել են իրենց աշխատանքները: Ներկայացված աշխատանքների արդյունքում էլ ընտրվել են յուրաքանչյուր անվանակարգի լավագույն լրագրողները:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Բրյուսելում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում