ՎՎարդուհի Հարությունյան

Բրյուսելը ձգտում է ցանկացած գնով ներխուժել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց. Զախարովա

Բրյուսելը ձգտում է ցանկացած գնով ներխուժել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց. Զախարովա

Մենք գիտենք Բրյուսելի ձգտումների մասին՝ ցանկացած գնով ներխուժել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ եվրոպացիների նպատակը տարածաշրջանում դիրքերն ամրապնդելն ու Ռուսաստանին դուրս մղելն է:

«Չեմ ցանկանա կանխատեսումներ անել: Տարբեր, անգամ՝ տրամագծորեն հակառակ մոտեցումներ կան Հարավային Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ, այդ թվում՝ անդրկովկասյան երկրների շրջանում: Այդ հարցը պարբերաբար քննարկում ենք Բաքվի և Երևանի հետ: Երբ և եթե լինի Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման որոշում, մենք կմեկնաբանենք այդ զարգացումը»,- նշել է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում