ԼԼիլիթ Ասատրյան

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

2022 թ. դեկտեմբերի 6-7-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն գլոբալ կոնֆերանսին։

Կոնֆերանսը միավորել էր կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 3000 մասնակցի և երկրների առաջնորդների։

Հայաստանից ներկա են եղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Պետական եկամուտների, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների, Կենտրոնական բանկի, Արդարադատության նախարարության և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ձեռքբերումների, ձախողումների և գլոբալ մարտահրավերների մասին։ Ընդգծվել է համավարակի, պատերազմների և ավտոկրատ ռեժիմների ազդեցությունը բարեփոխումների և հատկապես կոռուպցիայի կանխարգելման և պայքարի հարցում։

Կոնֆերանսի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ Հայաստանում ընթացող՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման համակարգային բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու և նոր համագործակցային ուղիներ խթանելու շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում