ՄՄարիամ Մխիթարյան

Ուորնոքի հաղթանակով դեմոկրատները բացարձակ մեծամասնություն են ստանում ԱՄՆ Սենատում

Ուորնոքի հաղթանակով դեմոկրատները բացարձակ մեծամասնություն են ստանում ԱՄՆ Սենատում

Դեմոկրատ Ռաֆայել Ուորնոքը Ջորջիա նահանգից Սենատի համար պայքարում հաղթել է իր հանրապետական ​​մրցակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանած թեկնածու Հերշել Ուոքերին, գրում է Eueonews-ը։

Ուորնոքը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։ Առաջին փուլի ընթացքում երկու թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ նահանգի բնակիչների կեսից ավելիի աջակցությունը, ուստի նշանակվեց երկրորդ փուլ։

Ջորջիա նահանգի ընտրություններն առանցքային դեր են խաղացել, քանի որ այնտեղ էր որոշվում, թե արդյոք դեմոկրատները կստանա՞ն բացարձակ մեծամասնություն Սենատում։ Այժմ նրանք ունեն 51 մանդատ, հանրապետականները՝ 49-ը։ Այս հարաբերությամբ նախագահ Ջո Բայդենին ավելի հեշտ կլինի նշանակել դատավորներ և վարչակազմի անդամներ:

Ներկայացուցիչների պալատը հսկում են հանրապետականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում