ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ-ն պատրաստ է աջակցելու Ալիև-Փաշինյան հանդիպման անցկացմանը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է աջակցելու Ալիև-Փաշինյան հանդիպման անցկացմանը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցկացնելու համար, գրում է gazeta.ru-ն:

«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար: Եթե ​​այս հարցով ինչ-որ ըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նախօրեին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ստացվել Բաքվից։ Նա հավելել է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա մինչև տարեվերջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը կարող են տեղի ունենալ մինչև տարեվերջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում