ՄՄարո Թարվերդյան

Արարատ Միրզոյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Լին Թրեյսիին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով

Արարատ Միրզոյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Լին Թրեյսիին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում՝ ակտիվ քաղաքական երկխոսության առումով:
 
 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով:

 
 
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում