Միջազգային որակավորում ստացած 2000 ուսուցիչ կհամալրի կրթական համակարգը

Միջազգային որակավորում ստացած 2000 ուսուցիչ կհամալրի կրթական համակարգը

Ինչպե՞ս կարևորել ուսուցչի դերը մեր հասարակության մեջ: Հարցի լուծումը ՀՀ Կրթության և գիտության  նախաարությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը գտել են մի ծրագրի իրականացման մեջ: «Կրթության գերազանցության ազգային ծրագիր». այսպես է կոչվում կրթական նախաձեռնությունը, որի շրջանակում համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, ունենալու ենք միջազգային որակավորում ստացած 2000 ուսուցիչ, որոնք մտնելու են դպրոց ու դառնալու են փոփոխություններ իրականացնողներ:

Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրենց հավակնությունները խարսխված են բացառապես  ունեցած հաջողությունների և այն համոզման վրա, որ առանց կրթական համակարգի, առանց մեր երեխաներին լիարժեք, ժամանակակից և միաժամանակ հայկական կրթություն մատակարարելու չենք կարող հավակնել տարածաշրջանում մեր դիրքի ամրապնդման և ուժեղ Հայաստան կառուցելու վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում