ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Մոսկվայում Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հանդիպման կարևոր թեմաներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է խթանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրերին համապատասխան։ Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընդհանուր առմամբ փոխվստահության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը: 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է հանդիպման ընթացքում պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանի միջնորդական ջանքերի և եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ հարցերի քննարկումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում