ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանի պատգամավորները դարձյալ չեն կարողացել երկրի նախագահ ընտրել

Լիբանանի պատգամավորները դարձյալ չեն կարողացել երկրի նախագահ ընտրել

Լիբանանի օրենսդիրները դարձյալ չեն կարողացել նախագահ ընտրել  այդ հարցին նվիրված՝ խորհրդարանի նաև ութերորդ նստաշրջանում:

Քվեարկության արդյունքները հետևյալն են. պատգամավոր Միշել Մովաբադը ստացել է 37 ձայն: 52 քվեաթերթիկ համարվել է անվավեր, Էսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 9 պատգամավոր:

Նախագահի թեկնածուն քվեարկության առաջին փուլում պետք է ստանա 128 պատգամավորի ձայների երկու երրորդը։

Նստաշրջանի ավարտին խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտարարել է, որ հաջորդ հինգշաբթի խորհրդարանը նորից կհավաքվի նախագահի ընտրության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում