ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կշարունակի աջակցել Բաքվի և Երևանի խաղաղ բանակցություններին. Բորել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Բաքվի և Երևանի խաղաղ բանակցություններին. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լեհաստանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկեցինք տարածաշրջանում խաղաղաշինության և հակամարտությունների կայուն կարգավորման գործում առաջընթացի ուղիները: ԵՄ-ն դարձյալ հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին սերտ աջակցություն ցուցաբերելուն  իրենց հարաբերությունների կարգավորման հարցում»,- նշել է ԵՄ գլխավոր դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում