ԳԳոհար Սարգսյան

Էդուարդ Աղաջանյանը և Անն Լույոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Էդուարդ Աղաջանյանը և Անն Լույոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում