ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը հայտնել է, որ վերահսկում են Կիևին տրամադրվող օգնության օգտագործումը

Սպիտակ տունը հայտնել է, որ վերահսկում են Կիևին տրամադրվող օգնության օգտագործումը

ԱՄՆ վարչակազմը մշտապես վերահսկում է, թե ինչպես է Կիևն օգտագործում ամերիկյան ռազմական և այլ օգնությունները՝ ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Այս հարցում «դատարկ չեքեր» չկան»,- ասել է նա NBC հեռուստաընկերությանը՝ մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատում Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթիի հայտարարությունը, թե հանրապետականները Ուկրաինային «սպիտակ չեքեր» չեն տրամադրի:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային չի դրդում բանակցել Ռուսաստանի հետ: «Կիևը պետք է ինքնուրույն որոշում կայացնի այս հարցում»,- ասել է Քիրբին։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ռազմական օգնությամբ նախատեսում է ապահովել Ուկրաինայի հաջողությունը ռազմական գործողությունների ընթացքում, ինչն էլ, նրա համոզմամբ, թույլ կտա Կիևին բանակցություններում «առաջնորդվել ուժի դիրքերից»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում