ՎՎարդուհի Հարությունյան

Քալընը դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քալընը դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը շատ կարևոր էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի տեսանկյունից՝ թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն ամբողջացնելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Թուրքիայի նախագահի խոսնակն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին՝ այդ գործընթացը կապելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ:

«Դրական գործընթաց է ընթանում: Մոտ ապագայում 3-րդ երկրների քաղաքացիները, դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք, հնարավոր է, կարողանան հատել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Համապատասխան հիմքերի առկայության դեպքում նման որոշումներ կկայացվեն: Ավելի արդյունավետ կլինի, եթե բոլոր գործընթացներն իրականացվեն ադրբեջանական կողմի հետ համակարգմամբ և զուգահեռաբար: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար հող ստեղծվի: Հետևաբար՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացները պետք է անխափան առաջ գնան: Կարևոր է, որ հաշտեցման գործընթաց է սկսվել: Այժմ ուղիղ շփումներ են ընթանում: Խնդիրների ուղիղ քննարկում նման մակարդակով առաջին անգամ է տեղի ունենում»,- ասել է Քալընը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում