ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն քննարկում Է Boeing-ի առաջարկը՝ Կիևին արկեր ուղարկել ՌԴ-ին հարվածելու համար. Reuters

ԱՄՆ-ն քննարկում Է Boeing-ի առաջարկը՝ Կիևին արկեր ուղարկել ՌԴ-ին հարվածելու համար. Reuters

Ամերիկյան Boeing կորպորացիան առաջարկել է Ուկրաինային մատակարարել ցամաքային փոքր տրամագծով էժան, բարձր ճշգրտությամբ արկեր, որոնք հարմար են Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար: Պենտագոնը քննարկում է այդ առաջարկը, գրում Է Reuters գործակալությունը։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարներից Թոմ Կարակոն բացատրել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական արշավի ավարտից հետո բազմաթիվ արկեր են մնացել։ Դրանք կարող են օգտագործվել Ուկրաինայում, հատկապես հաշվի առնելով, որ պաշարները նվազում են:

Գործակալությունը ենթադրում է, որ եթե առաջարկն ուսումնասիրելուց հետո Պենտագոնը հաստատի մատակարարումները, առաջին խմբաքանակները Ուկրաինա կուղարկեն 2023 թվականի գարնանը։

ԱՄՆ-ն արդեն ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային և շարունակում է աջակցությունը Կիևին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում