ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնն արգելափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նշանակումը

Մակրոնն արգելափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նշանակումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վետո է կիրառելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, ինչպես նաև Բրիտանիայի կամ Թուրքիայի ցանկացած այլ ներկայացուցչի նշանակման նկատմամբ։ Փարիզի և Լոնդոնի միջև ծագող հակասության մասին հայտնում է Daily Express պարբերականը:

Բրիտանացի օրենսդիրները հույս են հայտնել, որ նոր վարչապետ Ռիշի Սունակը կկարողանա համոզել Մակրոնին հետ կանգնել իր մտադրությունից, ինչի հետևանքով հակասություն է առաջացել ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցիչների միջև:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, բացի Ուոլեսից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է դիտարկվում նաև Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը, որը նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում