ՎՎարդուհի Հարությունյան

Լեհաստանը Հունգարիային կհամոզի վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները

Լեհաստանը Հունգարիային կհամոզի վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները

Վիշեգրադյան խմբի հանդիպմանը Լեհաստանը մտադիր է Հունգարիային համոզել վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության փաստաթղթերը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Ես վարչապետ Վիկտոր Օրբանի հետ կխոսեմ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի շուտափույթ անդամակցությանը Հունգարիայի համաձայնության մասին: Հուսով եմ, որ համոզելու այդ փորձն արդյունավետ կլինի։ Դա կարևոր է Լեհաստանի և Եվրոպայի շահերի համար»,- հավելել է Մորավեցկին։

Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրի Պետական ժողովը  կվավերացնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները մինչև աշնանային նստաշրջանի ավարտը՝ դեկտեմբերի կեսը: Այս հարցն ընդգրկված է աշնանային նստաշրջանի օրակարգում, սակայն դեռ որոշված չէ, թե երբ է տեղի ունենալու քվեարկությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում