ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է ՀԱՊԿ երկրներում ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման շուրջ հանձնարարականների նախագիծը

Քննարկվել է ՀԱՊԿ երկրներում ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման շուրջ հանձնարարականների նախագիծը

Նոյեմբերի 24-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:

«Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել:

Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ, մինչև ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում