ԳԳոհար Սարգսյան

Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից. Նիկոլ Փաշինյան

Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից. Նիկոլ Փաշինյան

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարներն արդեն ժամանել են նիստի անցկացման վայր: Նրանց դիմավորել է վարչապետը: Քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները:

Նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։

2023-ի հունվարի 1-ից սպասվող ռոտացիայի համատեքստում կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Վերջին 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից: ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ գործողություններից:

Փաստացի, մինչև օրս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի նկատմամբ ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ: Այս փաստերը լուրջ հարված են հասցնում ՀԱՊԿ համբավին, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ սահմաններից դուրս:

Ես սա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ամենամեծ ձախողում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում