ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարները անդրադարձել է Թայվանի խնդրին

ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարները անդրադարձել է Թայվանի խնդրին

Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության շրջանակում հանդիպել են ՉԺՀ պետխորհրդի անդամ, պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Չինացի պաշտոնյան նշել է, որ Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունների ներկա վիճակի համար պատասխանատվությունը կրում է ամերիկյան կողմը: Նրա խոսքով՝ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների զինված ուժերի միջև հարաբերությունների զարգացմանը, սակայն Վաշինգտոնը պետք է հարգի Պեկինի առանցքային շահերը:

Վեյ Ֆենհեն ընդգծել է, որ Թայվանի հարցը կարմիր գիծ է չին-ամերիկյան հարաբերություններում. «Թայվանական հարցը Չինաստանի առանցքային շահերի հիմքն է, ինչպես նաև չին-ամերիկյան հարաբերություններում առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել»:

Նախարարն ԱՄՆ-ին մեղադրել է «մեկ Չինաստանի» սկզբունքը խեղաթոյուրելու, Թայվանին զենք մատակարարելու, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների կղզի ուղարկելու համար, նշել՝ դա սրում է լարվածությունը Թայվանի նեղուցում։

Վեյ Ֆենհեի խոսքով՝ Չինաստանի զինված ուժերն ունեն ուժ, վստահություն և հնարավորություն՝ երկրի միավորումն ապահովելու համար։

Պենտագոնի ղեկավարն իր հերթին հայտարարել է Չինաստանի հետ երկխոսության պահպանման կարևորության մասին՝ հարաբերություններում ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև «ճգնաժամային հաղորդակցության» բարելավման անհրաժեշտության մասին:

Օսթինն անհանգստություն է հայտնել տարածաշրջանում ՉԺՀ ինքնաթիռների «վտանգավոր գործողությունների» պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում